«The Magical World of Poetry»․ անգլերենի բաց դաս ԳԱՈՒՍ–ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի»  3-րդ բ դասարանի անգլերեն առարկայի բաց դասի թեման էր պոեզիայի հրաշալի աշխարհը՝ «The Magical World of Poetry»։

Միջոցառման ընթացքում երեխաները առարկայական ուսուցչուհի Հայկուհի Մուրադյանի հետ տոնել են տարվա ամենավառ եղանակը՝ գարունը, և տարբեր երկրների օրինակով հիշատակել են սիրելի պոետներին ու նրանց ստեղծագործությունները։

Բաց դասի ընթացքում աշակերտները դրսևորել են նաև իրենց ստեղծագործական ունակությունները ու տրված տողերից կազմել բանաստեղծություններ՝ ցույց տալով ոչ միայն օտար լեզվի գիտելիքներ, այլ նաև դրսևորելով անգլերեն լեզվամտածողություն։