Մեր դպրոցում տեղի ունեցավ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացումը

Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրում տեղի ունեցավ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացումը:

Դպրոցի թատերախումբը հրաշալի աշխատանք էր կատարել գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանի գլխավորությամբ:

Մեր դպրոցի աշակերտների թատերական բեմադրությունը մասնակցում է «Եվ ես այնտեղ էի...» դպրոցական ներկայացումների փառատոնին, որն անցկացվում է Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից (Հայաստանում Ռուսական տուն)՝ ի պատիվ ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի 225-ամյակի։

Միջոցառմանը հրավիրված էին նաև Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Արծվաքար և Աբովյան համայնքների 4-7-րդ դասարանների աշակերտներ։