Հերցենի անվան համալսարանի պրոռեկտորը՝ մեր կրթահամալիրում
Ուսումնա-սպորտային համալիրի ղեկավար կազմը՝ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ, հանդիպեց Ռուսաստանի Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և միջազգայնացման գծով պրոռեկտոր Դմիտրի Մերեշկինի հետ։ Նրանք շրջայց կատարեցին համալիրում, տնօրեն Ա․ Գրիգորյանը հյուրին ծանոթացրեց համալիրի գործունեությանը, պայմաններին, քննարկվեցին համագործակցության հարցեր։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի և մեր համալիրի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին։