Մեր սաների հաղթանակները միջազգային տարբեր մրցույթներում

Վերջին ամիսներին մեր դպրոցի սաները տարբեր մրցույթներում գրանցել են մի շարք արժեքավոր հաղթանակներ։

3-րդ և 4-րդ դասարանների աշակերտներ Հրանտ Գեոլեցյանը և Նատալի Աքսյանը մասնակցել են «Կենգուրու 2023» միջազգային մաթեմատիկական մրցույթին և դարձել լավագույն մրցանակակիրներ։

Մեր դպրոցի 6–րդ դասարանի աշակերտ Էրիկ Հասրաթյանը ճանաչվել է «Օժտված երեխաներ–Քվանտ 2023» մրցույթի հաղթող։ Էրիկ Հասրաթյանը նաև 2023թ․ հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում «Մաթեմատիկա» առարկայից ցուցաբերած խոր գիտելիքների համար արժանացել է 2–րդ կարգի դիպլոմի:

Մեր համալիրի 10-րդ և 11-րդ դասարանների սաներ Վահե Թադևոսյանը և Վիգեն Սիմոնյանը շուրջ 𝟑𝟎𝟎 ծրագրավորողների միջև կայացած մրցույթին՝ Code Battle-ին, արժանացել են «Լավագույն կոդ գրող» մրցանակի։

Code Battle-ը կազմակերպվել է Full Learning ընկերության կողմից, որին մասնակցել են ծրագրավորողներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից։