"Սիրտը" գրքի թարգմանչուհին մեր համալիրում
«Բնապահպաններ» դասարանի աշակերտները հյուրընկալել էին Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքի թարգմանչուհի Սոֆյա Առուշանյանին։
Թարգմանչուհին եկել էր մայրիկի՝ տիկին Փառանձեմի հետ։ Տիկին Փառանձեմը եղել է Սոֆյայի առաջին ուսուցչուհին և նրա առաջարկով է առաջին անգամ կարդացել «Սիրտը»։
Բնապահպանները նույնպես ընթերցել էին գիրքը և հարցեր էին նախապատրաստել, որոնց մեծ սիրով պատասխանեցին մեր հյուրերը։
Գիրքն առհասարակ ներշնչված է հայրենի երկրի, սեփական ժողովրդի հանդեպ սիրով, գրված է պարզ և մատչելի լեզվով և հաճույքով է ընթերցվում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների կողմից։