«Տրտնջիկները»․ նոր ներկայացում ԳԱՈՒՍ թատերախմբի կողմից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի թատերախումբը բեմ է բարձրացել նոր ներկայացմամբ՝ «Տրտնջիկները» («Нытики»)։

Նիդեռլանդացի հեղինակ Աննի Շմիդթի հեքիաթը պատմում է մի քաղաքի մասին, որտեղ բնակիչների մեծ մասը տրտնջիկներ էին, որոնք մշտապես բողոքում էին իրենց կյանքից։

Մեր սաները թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանի բեմադրության միջոցով ցույց են տվել, թե իրականում ինչ մեծ հրաշք է կյանքը և ինչքան անտեղի է անընդհատ դժգոհելը։

Ներկայացման գաղափարն էր ցույց տալ հանդիսատեսին, որ գոհունակությունը ցանկալիին հասնելու ամենաճիշտ ճանապարհն է։

Ներկայացումը կարող եք դիտել՝ այստեղ։