Հիմնարկեքի օրն այսուհետ կնշանավորվի նաև ամենամյա ծառատունկով
Համալիրի հիմնարկեքի օրվա կապակցությամբ՝ Ուսումնա-սպորտային համալիրի բակում կազմակերպվեց ծառատունկ, որն այսուհետ կդառնա ավանդույթ։ Համալիրի տնօրեն Ա․Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ համալիրի հիմնարկեքի օրն այսուհետ կնշանավորվի նաև ամենամյա ծառատունկով, ինչը էկոլոգիական դաստիարակության կարևոր բաղադրիչ է։ Այս տարի առանց աշակերտների մասնակցության է տեղի ունենում ծառատունկը, իհարկե, հասկանալի պատճառներով, բայց հաջորդիվ կմասնակցեն նաև նրանք։ Սա կենդանի դաս կլինի երեխաների համար, նրանք կսովորեն հոգ տանել շրջակա միջավայրի մասին ու առօրյայում կհետևեն իրենց տնկած ծառերի աճին։