Թումանյանական օրերը մեր համալիրում
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և դրան հաջորդած շաբաթվա ընթացքում մեր համալիրի դպրոցում և մանկապարտեզում թումանյանական շունչն էր տիրում։
Երեխաները նշեցին նաև ավանդույթ դարձած գրքի տոնը և միմյանց գրքեր նվիրեցին։
Կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնք կարևորում էին թումանյանական ստեղծագործությունների դաստիարկչական, խրատական նշանակությունը թե՛ փոքրերի, թե՛ մեծերի կյանքում։
Դպրոցում Թումանյանին էին նվիրված մի շարք ներկայացումներ, դասաժամեր, նաև կազմակերպվեց այց բանաստեղծի տուն-թանգարան։
Մեր աշակերտները բեմադրեցին «Թումանյանական խառնաշփոթ» ներկայացումը, որի ժամանակ ներկայացվեցին դրվագներ հայ մեծ գրողի հեքիաթներից։
«Մեղուներ» դասարանի աշակերտներն էլ այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ ծանոթացան հայ մեծ գրողի կյանքին և ստեղծագործություններին։
Հիմնարկի մանկապերտեզում երեխաները նույնպես նշեցին բանաստեղծի ծննդյան օրը։ Նրանք շաբաթվա ընթացքում ծանոթացան Թումանյանի մանկական ստեղծագործություններին։
Խոսքի զարգացման պարապմունքին էլ «Զանգակներ» ավագ խմբում երեխաները վերհիշեցին բանաստեղծի՝ իրենց ծանոթ հեքիաթներից, բեմադրեցին «Մի կաթիլ մեղր»-ը։