Թումանյանական շաբաթն ու մայրենիի օրը
Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, ամբողջ Հանրապետությունում տոն էր՝ մեր սիրելի բանաստեղծ Հ․Թումայանի ծննդյան 153-ամյակը և գիրք նվիրելու տոնը։ Փետրվարի 21-ը նույնպես տոնական էր․ նշեցինք մայրենի լեզվի միջազգային օրը։ Այսօր մենք այս գեղեցիկ եռամիասնությունը նշում ենք մեր դպրոցում։ Մեր նպատակն է ևս մեկ անգամ մեր աշակերտների ուշադրությունը սևեռել հայոց լեզվի պահպանության ու զարգացման վրա, կաևորել ընթերցանությունը և մեծարել Ամենայն հայոց բանաստեղծին։ «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»․ այսպես է մեր մեծանուն բանաստեղծ Թումանյանը ասել մայրենի լեզվի մասին։