Տոնական սեպտեմբերի 1-ը ԳԱՈՒՍ մանկապարտեզում
Ուսումնական տարվա սկիզբը ԳԱՈՒՍ մանկապարտեզում փոքրիկների համար վերածվել է ուրախ ու գունեղ տոնի՝ լի խաղերով, ստեղծագործական և հետաքրքիր ժամանցով։
Օրվա ընթացքում սաները մասնակցել են տարբեր զվարճալի նախաձեռնությունների, երգել են, պարել, խաղացել և իրենց երևակայությունն ու ստեղծագործական հմտությունները դրսևորել՝ օրը դարձնելով ավելի հիշարժան։
Տոնական տրամադրությունն ամբողջացրել են մանկապարտեզ այցելած սիրված մուլտհերոսները, որոնք պարել են երեխաների հետ ու խաղեր խաղացել։
Շնորհավորում ենք մեր փոքրիկներին, ծնողներին և մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։