Հայաստանում Չինաստանի դեսպանի այցը մեր դպրոց
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգն այցելել է Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիր։ Պատվիրակության կազմում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Խան Մինծյեն։ Հյուրերի հետ միասին համալիր այցելեց նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։ Հյուրերը ծանոթացան մեր համալիրի գործունեությանը, այնուհետև շրջայց կատարեցին համալիրի դպրոցում և սահադաշտում։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։