Ոսկե աշնան հեքիաթը․ հանդես ԳԱՈՒՍ մանկապարտեզում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի կրտսեր խմբի սաներն առաջին անգամ բեմ են բարձրացել՝ մասնակցելով աշնանային հանդեսի։
Մեր փոքրիկները երգ ու պարով, արտասանություններով և ջերմ խոսքերով գովերգել են գունեղ ու առատաձեռն աշունը։ Նրանց ցուցադրել են, թե այս կարճ ժամանակում որքան գիտելիքներ են ձեռք բերել։
Աշնանային տոնակատարություն ուղեկցվել է նաև Խնկո Ապոր «Պապն ու շաղգամը» հեքիաթի բեմադրությամբ՝ սովորեցնելով, որ միասնական ուժերով նույնիսկ ամենադժվար գործն է դառնում հեշտ ու հաղթահարելի։