ՈՒՍՀ դպրոցի ներկայացուցիչները՝ Դասղեկների VI համաժողովում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ներկայացվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող Դասղեկների VI համաժողովում, որը մանկավարժական փորձի փոխանակման, դաստիարակության արդիական հարցերի քննարկման և կրթական միջավայրի զարգացմանը նվիրված մասնագիտական հարթակ է։

ՈՒՍՀ դպրոցը ներկայացնելու նպատակով համաժողովին մասնակցել են դպրոցի ուսումնական աշխատանքների պատասխանատու Գայանե Ղուկասյանը և տարրական դասարանների ուսուցչուհի Քրիստինե Միրզաջանյանը։

«Դասղեկի բանաձևը. գործող փորձ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում Քրիստինե Միրզաջանյանը հանդես է եկել «Ժամանակակից դասղեկը. կազմակերպչից՝ մենթոր» թեմայով՝ ներկայացնելով դպրոցի մասնագիտական փորձը և կիրառվող գործնական մոտեցումները։

Համաժողովին դպրոցի ներկայացուցիչների մասնակցությունը հնարավորություն է ստեղծել մասնագիտական երկխոսության, մանկավարժական փորձի փոխանակման և կրթության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումներին ծանոթանալու համար։

Միջազգային կրթական հարթակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի փորձի ներկայացումը նպաստում է մասնագիտական համագործակցության ընդլայնմանը և արդյունավետ մանկավարժական լուծումների փոխանակմանը։