Մենք արդեն տառաճանաչ և գրաճանաչ ենք
Ուսումնա-սպորտային համալիրում առաջին դասարանի սաները մեծ շուքով տոնեցին «Այբբենարանի ավարտ»-ը։
Տոնական միջոցառումները տարբեր խորագրեր ունեին, որտեղ աշակերտները ներկայացան հետաքրքիր բեմադրություններով՝ իրենց սիրելի հերոսների կերպարներով։
Թեմաները բազմաբովանդակ էին՝ յուրաքանչյուրն իր խրատադաստիարակչական նշակակությամբ։ Երեխաները ներկայացումների միջոցով ընդգծեցին գիտելիքի անսահման ուժն ու կարևորությունը բոլորի կյանքում, պատմեցին գիտելիքի աշխարհ տանող առաջին քայլերի, սովորելու ընթացքում նոր ընկերներ ձեռք բերելու և միասնական լինելու կարևորության մասին, անդրադարձան տարբեր ազգերի մշակույթին և, իհարկե, «ճամփորդեցին հեքիաթների աշխարհում»՝ գտնելով իրական գանձերը՝ մեսրոպյան տառերը։