VI միջազգային մրցույթի հաղթող
6-րդ դասարանի աշակերտուհի Կամիլլա Վարդանյանը «Պատմիր աշխարհին քո Հայրենիքի մասին» VI միջազգային մրցույթի հաղթողների թվում է։ Մրցույթի կազմակերպիչն է ԱՆՕ «Մանկական և երիտասարդական զարգացման ու դաստիարակման ինովացիոն կենտրոն»-ը՝ ՌԴ Պետական Դումայի Աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների գործերի կոմիտեի, ԱԳՆ ԴԻՊ-ի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի, «Հանրային Ճակատ»-ի և ՄՊՀ-ի աջակցությամբ։
Այս տարի մրցույթն անցկացվեց 6-րդ անգամ։ Մրցույթին մասնակցել է ավելի քան 6500 մասնակից 47 երկրից։
Կամիլլա Վարդանյանը ներկայացրել է իր գրավոր աշխատանքը 3-րդ տարիքային խմբում (11-ից 15 տարեկան պատանիներ) և դարձել է մրցույթի հաղթողների թվում։ Օտարերկրյա մասնակիցների լավագույն աշխատանքների շարքում Կամիլլայի աշխատանքը զբաղեցրել է 1-ին մրցանակային տեղը, իսկ նա ստացել է 1-ին աստիճանի դիպլոմ և անձնական հաղթողի արձանիկ։ Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին Մոսկվայում։ Մաղթում ենք Կամիլլային նոր ստեղծագործական հաղթանակներ։