Մեր աշակերտները դարձել են գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցույթի հաղթողներ

Ռուսական 1-ին դասարանի աշակերտներ Վորոպաևա Լուիան և Հայրապետյան Կամիլան դարձել են գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցույթի հաղթողներ (Pirouette Challenge Cup 2024, Դուբայ):

Սպորտում լավ արդյունք ունենալը միշտ երկարատև աշխատանքի, սեփական ուժերի նկատմամբ հավատի և հաղթելու մեծ ցանկության արդյունք է։ Մաղթում ենք, որ մեր սաները երբեք կանգ չառնեն, վստահ ու լավատեսությամբ նայեն առաջ և նվաճեն նոր բարձունքներ: