Աշխարհի Գավաթի խաղարկություն
Ապրիլի 4-5-ը Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնա-սպորտային համալիր հիմնարկի մարզադահլիճում ընթացել է սամբոյի Աշխարհի Գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի հենց Երևանում։
2022 և 2023 թվականներին Երևանն ընդունել է սամբոյի պատանիների, դեռահասների և երիտասարդների Աշխարհի առաջնությունները։ Սամբոյի Հայաստանի ֆեդերացիան բարձր մակարդակով է անցկացրել դրանք և արժանացել է նաև Գավաթի խաղարկության մշտական ընդունող երկիր լինելու պատվին։ Գավաթի այս խաղարկությանը մասնակցում են 13 թիմի 200 մարզիկ։