Տարեվերջյան ամփոփիչ շրջայց

Մեր կրթահամալիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2020թ․ արտադրատնտեսական գործունեության ամփոփման և 2021թ․ համար պլանավորված աշխատանքների և դրանց նախապատրաստական փուլի վերաբերյալ տարեվերջյան ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որի ընթացքում Ուսումնա-սպորտային համալիրի տարեկան գործունեությունը ևս ներկայացվեց տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի կողմից։  Հանդիպման ավարտին  «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ տնօրեն Հ․Թադևոսյանը և Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ա․Գրիգորյանը կատարեցին շրջայց համալիրի ողջ տարածքում, ծանոթացան ընթացիկ գործունեությանը, մասնակցեցին այդ պահին ընթացող մի շարք իրադարձություններին, դասապրոցեսին և խմբակների աշխատանքներին։

Տնօրենների կողմից հանձնվեցին նաև վկայականներ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի կրթաթոշակների համար անցկացվող մրցույթի հաղթող աշակերտներին։