Ընկերական սպորտային հանդիպումներ Դիլիջանի միջազգային դպրոցում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին և ավագ դպրոցների սաները Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC) ընկերական հանդիպում են ունեցել սեղանի թենիս և բասկետբոլ մարզաձևերից։
Մեր հավաքական թիմերը մրցել են UWC Դիլիջանի քոլեջի, CIS Armenia միջազգային դպրոցի և AYB դպրոցի թիմերի հետ։ Բասկետբոլ մարզաձևում մեր թիմը գրավել է երկրորդ հորիզոնականը, իսկ սեղանի թենիս մարզաձում մեր 8-րդ ա դասարան աշակերտ Ռոբերտ Ստեփանյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Մրցակցության ավարտին աշակերտները փոխանակվել են շնորհավորանքի խոսքերով և ստացել են մասնակցության հավաստագրեր։