«Մեր պապերի Հայաստան» և «Հին ու Նոր Երևան»

Օրեր առաջ նախակրթարանի սաների մասնակցությամբ կայացան «Մեր պապերի Հայաստան» և «Հին ու Նոր Երևան» խորագրով ցերեկույթները։ Միջոցառումների  նպատակը երեխաների մեջ հայրենիքի ու միջավայրի նկատմամբ սեր ու հոգատարություն սերմանելն էր։  Երևանը մեր տունն, մենք ենք, որ կանք։ Հայաստանը մենք ենք՝ ես և դու, մեզնով է մեր հայրենիքը կանգուն, մենք ենք նրա ապագան, նրան շենացնողն ու պաշտպանողը։ Իմ հայրենիքը սկսվում է իմ ընտանիքից, իմ փողոցից ու բակից և, իհարկե, իմ մանկապարտեզից։