Վերաբացվեց խաղային ձևերի դահլիճը

Այսօր վերաբացվեց մեր կրթահամալիրի խաղային ձևերի համար նախատեսված մեծ դահլիճը: Միջոցառմանը ներկա էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հ․Թադևոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալները, «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ա․Գրիգորյանը և անձնակազմը, ինչպես նաև ՀՀ Ֆուտբոլի, Բասկետբոլի և Վոլեյբոլի ֆեդերացիաներից ներկայացուցիչներ։

Հատակի վինիլային ծածկույթը փոխարինվել է ամերիկյան Action Floor ընկերության կանադական թխկու փայտի ծածկույթով, որը համապատասխանում է խաղային սպորտաձևերի միջազգային չափանիշներին։

Արդեն նոյեմբերի 21-28-ը մեր վերաբացված դահլիճում կանցկացվի Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների վոլեյբոլի առաջնության ընտրական առաջին փուլը։