Վերսկսում ենք մարզվել

Համավարակով պայմանավորված, շատերը դադարել են իրենց մարզումները մարզասրահում կամ առհասարակ դադարել են մարզվել, բայց ինչպե՞ս վերսկսել մարզումները մարզասրահում երկար ընդմիջումից հետո: Շատ մարզվողներ հաճախակի կանգնում են մեծ խնդրի առջև, թե ինչպես վերսկսել մարզումները երկար դադարից հետո։ Այս հարցում ձեզ կօգնեն մեր պրոֆեսիոնալ մարզումները։

 

Ահա մի քանի խորհուրդ մեր մարզիչներից։

 

1. Երկար ընդմիջումից հետո դուք էներգիայով լի եք, սակայն պետք չէ միանգամից ծանրաբեռնել Ձեր օրգանիզմը։ Հարկավոր է աստիճանաբար շաբաթ առ շաբաթ բարդացնել մարզումները։

 

2. Առաջին շաբաթներին հարկավոր է մարզվելու ծրագիր կազմել, այնպես, որ այն ավելի շատ նման լինի նորեկ մարզվողի ծրագրին։ Կատարեք շատ վարժություններ քիչ մոտեցումներով։

 

3. Այս սխեման Ձեզ կերաշխավորի դրական արդյունք, դուք կարող եք աշխատացնել մաքսիմալ քանակությամբ մկանային խմբեր և տոնուսի բերել մկանները։ 1-ին պարապմունքի ժամանակ հարկավոր է մարզել 3 մկանային խումբ։ Պետք չէ միանգամից բարձրացնել ծանր կշիռներ։ Ընտրեք ճիշտ ծանրություն ու ճիշտ քանակությամբ կրկնեք այն։ Ամենաօպտիմալ տարբերակը մեկ մոտեցման համար 6-12 կրկնությունն է։

 

4. Առաջին 2-3 շաբաթների ընթացքում, պետք չէ չարչարել ինքներդ Ձեզ։ Հարկավոր չէ չափից ավելի մոտեցումներ անել և ցավեցնել մկանները։ Մկանային ցավերը միշտ չէ, որ նշանակում է, որ դուք հիանալի մարզվել եք։ Դուք երկար դադարից հետո գտնվում եք վերականգնողական պրոցեսում և ռեկորդներ դուք հաստատ չեք գրանցի, հակառակը կվնասեք Ձեզ։

 

5. Ամեն պարապմունքի ժամանակ հարկավոր է նախամարզանք կատարել, որը պետք է կատարել 10-15 րոպե։ Դա կօգնի Ձեզ տաքացնել Ձեր մկանները և խուսափել վնասվածքներից։

 

6. Հարկավոր չէ Ձեր սննդակարգը փոխել սպորտային սնունդով, առավել ևս ֆարմակոլոգիական։ Թույլ տվեք Ձեր օրգանիզմը 1-3 ամիս ադապտացվի։

 

7. Վերականգնվելու շրջանը կախված է Ձեր ընդմիջման չափսից։ Օրինակ եթե դուք ընդմիջել եք 3 ամիս, ապա վերականգնման ընթացքը կտևի 1-1.5 ամիս։

 

Վերականգնման շրջանից հետո արդեն կարող եք անցնել Ձեր նախկին մարզումներին։