Արևը խավարի մեջ․ ներկայացում՝ նվիրված Հաղթանակի օրվան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ԳԱՈՒՍ թատերախումբը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ բեմ էր բարձրացել նոր՝ «Արևը խավարի մեջ» ներկայացմամբ։

Մեր սաները, միահյուսելով Երկրորդ համաշխարհային պատերազմի դրվագներն ու Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը, ցույց են տվել մարդկության պատմության ամենաարյունահեղ կռիվը ու այդ ընթացքում պայքարող տղամարդու անկոտրում հոգին ու հավատարիմ կնոջ անմնացորդ նվիրումը։

Ներկայացումը եզրափակվել է ԳԱՈՒՍ երգչախմբի «Կռունկները» երգի կատարմամբ։

Միջոցառման վերջում թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանը նշել է, որ սաները փորձ են արել ցույց տալ կռվի դաժանությունը, բայց և հաղթանակի քաղցրությունը։ Նա մաղթել է խաղաղ երկինք բոլորին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման համար, նշել է,– «Մեծ հաղթանակը մեր պատմությունն է, մեր պապերի հիշողությունը։ Շնորհավորում եմ բոլորիս տոնի կապակցությամբ»։

Հիշատակելով ԳԱՈՒՍ թատերախմբի՝ Բրյանցևյան 26-րդ միջազգային փառատոնում տարած հաղթանակը՝ Հիմնարկի տնօրենը շնորհակալագրեր է հանձնել այդ հաղթանակը կերտած սաներին և նրանց խումբը դեպի մեծ բեմ ուղեկցած աշխատակիցներին։ 

Հարկ է նշել, որ «Արևը խավարի մեջ» ներկայացումը մասնակցում է Ռուսական տան կողմից կազմակերպված «Դպրոցական դահլիճից` մասնագիտական բեմ» դպրոցական ներկայացումների ազգային մրցույթ-փառատոնին։