Անկախության տոնը՝ Արտենիի լեռնագագաթին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 6-12-րդ դասարանի աշակերտները, Կրթահամալիրի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցիչ Շուշան Անտոնյանի նախաձեռնությամբ և մյուս ուսուցիչների ուղեկցությամբ, իրականացրել են խորհրդանշական վերելք Արագածոտնի մարզի Արտենի լեռնագագաթ։

2047 մետր բարձրությամբ լեռը հաղթահարած շուրջ 80 հոգանոց խումբը լեռնագագաթից շնորհավորել է բոլորիս Հայաստանի անկախության 34 ամյակի կապակցությամբ։

Առարկայական ուսուցչի խոսքով այս տոնական վերելքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։