Առաջնորդության ճանապարհը՝ ԳԱՈՒՍ սաների համար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի աշակերտները մասնակցել են «ULeader» առաջնորդության ծրագրին՝ իրենց փափուկ հմտությունները զարգացնելու համար։
«Զարգացում» հասարակական շարժման կողմից իրականացվող ծրագիրը վարել է առաջնորդության փորձագետ, մի շարք միջազգային հարթակների մենթոր Էլեոնորա Սարգսյանը։

Նա ինտերակտիվ զրույցների միջոցով բացատրել է, թե ինչ է իրական առաջնորդությունը՝ պաշտոնից ու իշխանությունից դուրս։
Ծրագրի մասնակիցները փորձել են բացահայտել իրենց ուժեղ կողմերը, արժեքները, ինչպես նաև ինքնագիտակցման և էմոցիոնալ ինտելեկտի կարևորությունը։

Ծրագիրն ամփոփել է «Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը, ով օգնել է աշակերտներին պատկերացնել իրենց ապագա պլանները, ինչպես նաև նախանշել նպատակներին հասնելու ուղիներն ու հնարավորությունները։

Ծրագրի վերջում ՈՒՍՀ սաներն արժանացել են մասնակցության հավաստագրերի։