«Խաղաղություն ամենքին և ամենուր»
Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը տոնեցին նաև մեր համալիրի մանկապարտեզում։
Ցերեկույթը կրում էր «Խաղաղություն ամենքին և ամենուր» խորագիրը։ Զինվորական համազգեստ, ծածանվող եռագույն, հայրենասիրական բանաստեղծություններ, ռազմի երգեր և հերոսների մասին պատմություններ։ Միջոցառման կազմակերպիչները վստահ են՝ դեռևս փոքր տարիքից երեխաների մեջ պետք է արմատավորել սերը հայրենիքի, բանակի, զինվորի հանդեպ, սերմանել ազնվության, քաջության, բարության, հայրենասիրության զգացումներ, որոնք հետագայում կունենան իրենց պտուղները։
«Ռազմահայրենասիրությունը նախադպրոցական տարիքում պետք է սկսել զրույցի, հերոսների մասին պատմությունների, երգերի, տեսանյութերի միջոցով։ Դաստիարակները երեխաների մեջ պետք է բացահայտեն իրար օգնելու, կարեկցելու, ինքնասիրահարվածությունը մերժելու, կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունները, ձևավորեն համարձակության, պատասխանատվության զգացում»,-նշում են միջոցառման կազմակերպիչները։