Աշնանային վերապատրաստումներ ՈՒՍՀ-ում

Դպրոցական աշնանային արձակուրդների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դասվարները, դասղեկները և ուսուցչի օգնականները մասնակցել են վերապատրաստման դասընթացների։ 

Վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է կրթության փորձագետ Սերոփ Խաչատրյանի «Հարցեր ձևակերպելու հմտությունները» և «Հետադարձ կապի արդյունավետ հնարներ» թեմաներով դասախոսություններով։

Այնուհետև Հիմնարկի աշխատակիցներն իրենց փորձն են կիսել արհեստական բանականության գործիքների կիրառման, մանկավարժական իրավիճակներում արդյունավետ լուծումների մեխանիզմների ընտրության, «Moodle» էլեկտրոնային հարթակի գործածության, լոգոպեդական խնդիրների տարբերակման և կրթական միջավայրի բարելավմանը վերաբերող հարցերի շուրջ։

Գործնական առաջադրանքներով հագեցած դասընթացները միտված են եղել մանկավարժների մասնագիտական գիտելիքների խորացմանը, կրթական գործընթացի կազմակերպման հմտությունների կատարելագործմանը և մեթոդական փորձի փոխանակմանը։