Բարեկենդան

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Մեր դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին մի գեղեցիկ միջոցառում` փոքրիկ հյուրասիրությամբ և Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը բեմադրելով։