ԳԱՈՒՍ-ը՝ «ԱՐԵՆԱ» ազգային մրցույթի դափնեկիր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը Ռուսաստանի Դաշնության օրինակելի մարզական կառույցների «ԱՐԵՆԱ» IV միջազգային մասնակցությամբ ազգային մրցույթում, որտեղ այս տարի ներկայացվել են եղել 480-ից ավելի սպորտային ենթակառուցվածքներ, «Լողավազաններ» անվանակարգում նվաճել է 3-րդ հորիզոնականը։
Մրցույթին Համալիրը ներկայացված է եղել միաժամանակ երեք՝ «Լողավազաններ», «Սահադաշտեր» և «Մարզաառողջարարական համալիրներ» անվանակարգերում։
Այս տարի միջազգային մրցույթին մասնակցում են ԱՊՀ մի շարք երկրների ավելի քան 480 սպորտային ենթակառուցվածքներ։
Մրցույթի հաղթողների և դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունն անցկացվել է Մոսկվայում՝ «Նոր իրականություն մարզական արենաների համար 2026. Թվայնացում։ Ներմուծման փոխարինում։ Ներառականություն» խորագրով համաժողովի շրջանակում։
Համաժողովը ոլորտի կարևորագույն մասնագիտական միջոցառումներից է, որը մեկ հարթակում համախմբել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Օլիմպիական և Պարալիմպիկ կոմիտեների, մարզական կառույցների, մարզական ֆեդերացիաների և ոլորտային բիզնեսի ներկայացուցիչներին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը «ԱՐԵՆԱ» մրցույթին մասնակցում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ՝ 2024 թվականին, Համալիրը դարձել է մրցանակակիր՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը «Ֆիթնես արդյունաբերության օբյեկտներ» անվանակարգում։
Այս տարի մրցանակաբաշխությանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի անունից ներկայացրել է Համալիրի դպրոցի շրջանավարտ, Ի. Մ. Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի ուսանող Վիգեն Սիմոնյանը։
Նա տնօրենի անունից շնորհակալություն է փոխանցել մրցույթի կազմակերպիչներին և ստացել պատվավոր մրցանակը։