Հատուկ մրցանակ ԳԱՈՒՍ թատերախմբին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի թատերախմբին վստահվել էր ելույթ ունենալ Դպրոցական ներկայացումների Լ․ Քալանթարի անվան 1-ին ազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության արարողությանը։
Նշենք, որ ազգային մրցույթ-փառատոնին մասնակցել է 390 աշակերտ՝ առաջին դասարանցիներից մինչև շրջանավարտներ, և շուրջ 5 ամիս տևած փառատոնի ընթացքում ժյուրին դիտել է 35 ներկայացում։
ԳԱՈՒՍ թատերախմբի «Արևը խավարի մեջ» ներկայացումը, որը նվիրված է Մեծ հաղթանակի 80-ամյակի թեմային, անհամեմատ բարձր կատարողական արվեստով և բեմադրությամբ պայմանավորված դիտարկվել է դպրոցական ներկայացումների մրցութային ծրագրից դուրս և կարևորագույն թեմայի բացահայտման ու երիտասարդության ռազմա-հայրենասիրական դաստիարակության համար արժանացել է Փառատոնի հատուկ մրցանակին։
Մրցանակը թատերախմբի գեղարվեստական ղեկավարին հանձնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Հայաստանում Բելառուսի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։
Ներկայացման ավարտին՝ թատերախմբի հերթական փայլուն ելույթից հետո, հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է մեր դերասաններին՝ չորացնելով հուզմունքի արցունքները։