Հայոց տարվա ծնունդը․ վերադարձ ակունքներին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 3-րդ «գ» դասարանի աշակերտները նշել են հայկական բուն Նոր տարին՝ Նավասարդը։

«Հայոց տարվա ծնունդը» խորագրով միջոցառման ընթացքում սաները ներկայացրել են հին հայկական ավանդույթները՝ պատմելով դրանց ծագման ու նշանակության մասին։

Միջոցառման ընթացքում բեմադրվել են հայ նախնիների կարևորագույն ծեսերը՝ մաքրագործում՝ տունն ու հոգին նոր ժամանակին պատրաստելու համար, քաղցր խոսք՝ չարը վանելու նպատակով, տարեհացի ու Ասիլ-Վասիլի թխում՝ որպես տարվա հաջողության խորհուրդ, ինչպես նաև հոտեկախ և ընկուզախաղ՝ տարվա բարիքը կանչելու համար։

Նավասարդը շնորհավորելու համար աշակերտներին հյուր է եկել Կաղանդ Պապը, ով փոխանցել է յոթ սուրբ պատգամ՝ հարգանքից մինչև աշխատասիրություն ու խաղաղություն։

Միջոցառումն ամփոփվել է Մշո  քչարիով, որի յուրաքանչյուր զարկը խորհրդանշում է միասնություն և հարատևման ուժ։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել այստեղ։