Կարգային շախմատիստների ամենամյա մրցաշար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է Կարգային շախմատիստների ամենամյա մրցաշարը։

Այս տարի մրցաշարը միավորել է 1-ից մինչև 9-րդ դասարանների 26 աշակերտի։ Մարզական կարգ ունեցող բոլոր սաները մրցել են շվեյցարական մրցակարգով։

Արդյունքում մրցաշարի երրորդ հորիզոնականը նվաճել է 9-րդ ա դասարանի աշակերտ Մհեր Մովսիսյանը, երկրորդը՝ 6-րդ ա դասարանի աշակերտ Սիփան Հաջյանը, առաջինը՝ 6-րդ դ դասարանի աշակերտ Արեգ Բուդաղյանը։

Պատվոգրեր են հանձնվել նաև մրցաշարին մասնակցած միակ աղջիկ կարգային շախմատիստուհուն՝ 6-րդ ա դասարանի աշակերտուհի Տաթևին Հովսեփյանին, ինչպես նաև մրցաշարի ամենակրտսեր մասնակցին՝ 1-ին բ դասարանի աշակերտ Նարեկ Այվազյանին։

Հաղթողներին պարգևատրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։