«Հայկական բանակը Հայաստանի անվտանգության և զարգացման երաշխավոր»
Բանակի օրվան ընդառաջ մեր համալիրում տեղի ունեցավ դասախոսություն ՝ «Հայկական բանակը Հայաստանի անվտանգության և զարգացման երաշխավոր» թեմայով։ Դասախոսության նպատակն էր աշակերտներին ներկայացնել հայոց բանակի հազարամյա ուղին և ընդգծել մեր զինված ուժերի անգնահատելի դերը հայոց անկախ պետությունների գոյության և հայ ժողովրդի զարգացման ընթացքում։
Դասախոսությանը նաև ներկա էին հյուրեր «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից, կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի գլխավորությամբ, ում միջոցառումից հետո հանձնվեց մեր համալիրում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին սաների ծնողների նվիրաբերած գումարի վկայականը` 1.454.000 ՀՀ դրամի չափով: Հյուրերի կազմում էր նաև 44-օրյա պատերազմի մասնակից Էդմոնդ Հովակիմյանը․ նա երեխաներին պատմեց պատերազմական գործողությունների ընթացքի և իր ձեռք բերած փորձի մասին։