«Մեր լեզուն և մեր իրականությունը»․ նախագծային աշխատանք ԳԱՈՒՍ-ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ներկայացրել են «Մեր լեզուն և մեր իրականությունը» նախագծային աշխատանքը։

Աշխատանքի հիմնական թեմաներն են եղել հայագիտությունը, հայոց լեզվի պատմությունը, ինչպես նաև հայկական գրի ստեղծումն ու զարգացումը։

«Մեր ժողովուրդն ապրել և գոյատևել է, որովհետև ամենադժվարին դարերում անգամ պահպանել է իր լեզուն, իսկ լեզուն՝ իր ժողովրդին»,– նշել են աշակերտները և հավելել «Դա նշանակում է, որ այն մաքուր ու անաղարտ պետք է պահել, աչքի լույսի պես փայփայել»։

Ողջույնի խոսքերից հետո աշակերտներն իրենց ընտրած թեմաների շուրջ ներկայացրել են սահիկաշարեր՝ իրականացրած անհատական աշխատանքների վերաբերյալ։

Միջոցառման ընթացքում սաները ներկայացրել են նաև Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի սկիզբը՝ հայրենի Լոռվա, Մշո և Արցախյան բարբառներով։

Միջոցառումը եզրափակվել է ազգային երգով ու պարով։