Շախմատային հաջողություններ նոր ուսումնական տարվան ընդառաջ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում մեծ ուշադրություն է դարձվում շախմատի ուսուցմանը։ Բացի հիմնական առարկայացանկից, կրթահամալիրի սաների համար գործում է շախմատի օլիմպիական խմբակ։
Ողջ տարվա ընթացքում մեր աշակերտները մասնակցում են ինչպես ներդպրոցական, այնպես էլ հանրապետական ու միջազգային մրցույթների՝ բարձրացնելով մարզական կարգերը և նվաճելով առաջատար հորիզոնականներ։
Այսպիսով, անցած ուսումնական տարվա ընթացքում 4-րդ կարգ են լրացրել Արինա Պեշկովան (3-րդ ռուսական դասարան), Հայկ Պապիկյանը (3-րդ «դ» դասարան), Ալեքս Թունյանը (3-րդ «ե» դասարան), Հակոբ Հակոբյանը (4-րդ «գ» դասարան) և Ալեքսանդր Բաղդասարյանը (4-րդ «գ» դասարան)։
3-րդ կարգ են լրացրել Միքայել Դարբինյանը (2-րդ «ա» դասարան), Տաթև Յուզբաշյանը (5-րդ «ա» դասարան) և Էմմա Ղամբարյանը (6-րդ «ե» դասարան)։
2-րդ կարգ են լրացրել Արմեն Արզումանյանը (5-րդ «ե» դասարան) և Միքայել Մարգարյանը (6-րդ «ա» դասարան)։
Առաջին մարզական կարգ է լրացրել 7-րդ «բ» դասարանի աշակերտ Տիգրան Պետրոսյանը։
Նշենք, որ 2-րդ դասարանցի Միքայել Դարբինյանը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված ամենամյա հեղինակավոր միջազգային «19th Poti International Chess Festival – Nana Aleksandria Cup 2026» մրցաշարում մինչև 7 տարեկանների խմբում ճանաչվել է միանձնյա հաղթող։ Միքայելը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և նրանց մարզիչներին ձեռքբերումների կապակցությամբ ու մաղթում նորանոր հաջողություններ։