Շախմատային հաջողությունները շարունակվում են
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում շախմատը մեծ դեր ունի երեխաների կրթական ծրագրում։ Դպրոցական դասերի և «Շախմատի» օլիմպիական խմբակի շնորհիվ մեր սաները շարունակում են զարգացնել իրենց ունակությունները։
Դպրոցում կայացած շախմատի 4–րդ կարգի որակավորման մրցաշարի և ամռան ընթացքում մեր սաները մարզական նոր կարգեր են լրացրել։
Այս ամառ 1-ին կարգ է լրացրել 6-րդ ա դասարանի աշակերտ Սիփան Հաջյանը, 3-րդ կարգ՝ 6-րդ ա դասարանի աշակերտ Հովհաննես Մուսայելյան և 5-րդ ա դասարանի Միքայել Մարգարյանը, իսկ 4-րդ կարգ՝ 5-րդ գ դասարան Դավիթ Այվազյանը։
ՈՒՍԿ 4–րդ կարգի որակավորման մրցաշարի արդյունքում կարգ են լրացրել․
Մհերը Մովսիսյան 9-րդ ա դասարան
Տիգրան Մերթարջյան 6-րդ ա դասարան
Արթուր Վարսանյան 5-րդ բ դասարան
Լեո Դանիելյան 5-րդ զ դասարան
Սուրեն Գալստյանը 4-րդ ա դասարան
Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաջողություններ։