Շնորհակալական նամակներ՝ ՌԴ լուսավորության նախարարի անունից

Ռուսաստանի Դաշնության լուսավորության փոխնախարար Անդրեյ Կորնեևի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ։

Պատվիրակությանը, որի կազմում էին ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Եվգենի Նիժնիկը, ՌԴ Լուսավորության նախարարության Ազգային կրթական համակարգի ինտեգրման և միջազգային համագործակցության վարչության տնօրենի խորհրդական Իվան Տառականովը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Միխաիլ Վոժդաևը և կառույցների այլ ներկայացուցիչներ, դիմավորել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար–գործերի կառավարիչ, ՈՒՍՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Ստեփանյանը, ՈՒՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և ղեկավարության մյուս անդամները։

Հյուրերը շրջայց են կատարել Ուսումնա-սպորտային համալիրում, դիտել գործող կրթական և սպորտային ենթակառուցվածքները։ Նրանց ծանոթացել են Միջկառավարական համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո դպրոցի ռուսական դասարանների անցմանը ՌԴ դաշնային պետական չափորոշիչներին։ 

Պատվիրակության այցի նպատակն է եղել նաև ՌԴ լուսավորության նախարարի անունից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար–գործերի կառավարիչ Վահե Ստեփանյանին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանին, տնօրենի տեղակալներ Ելենա Ամիրխանյանին և Էմին Սանթրոսյանին, ուսումնական աշխատանքների գծով պատասխանատու Լուսինե Գալստյանին, իրավախորհրդատու Տիրան Աբգարյանին, Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Տամարա Առուշանովային, ռուսական դասարանների դասվարներ Քրիստինա Միրիջանյանին և Գայանե Խաչատրյանին շնորհակալագրեր հանձնելը։

Այցի ավարտին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ՈՒՍՀ արծաթե կրծքանշաններ է հանձնել Ա․ Կորնեևին, Ե․ Նիժնիկին և Ի․ Տառականովին։