Աշակերտներն աշակերտների համար․2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին կրկին կազմակերպվել էր արդեն ավանդույթ դարձած բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ իրերը՝ նկարներ, կավից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը՝ 2 350 000 դրամը, համաչափ մասնաբաժնով ուղղվելու է Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղի Կառլեն Եսայանի անվան միջնակարգ դպրոցին և Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի միջնակարգ դպրոցին։
Մենք կարևորում ենք նման միջոցառումները, որտեղ աշակերտներին հնարավորություն է տրվում սեփական աշխատանքով բարեգործություն կատարել։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր դպրոցի աշակերտներին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու ու ողջ եռանդով ստեղծագործելու համար, ինչպես նաև մեր աշակերտների ծնողներին և մեր աշխատակիցներին ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և ողջ հասույթը ձևավորելու համար։