Ավանդույթ դարձած ծառատունկ՝ համալիրի բակում
Ամեն տարի Ուսումնա-սպորտային համալիրի հիմնարկեքի օրվա կապակցությամբ կազմակերպվում է ավանդույթ դարձած ծառատունկ։ Այս տարի նույնպես բացառություն չէր։ Երեխաները դպրոցի բակում մեծ ուրախությամբ ու եռանդով ծառեր տնկեցին, ջրեցին և խոստացան, որ մշտապես կհետևեն և հոգ կտանեն շրջակա միջավայրի մասին։
Երեխաների մասնակցությամբ ծառատունկը նաև բնագիտական և էկոլոգիական դաստիարակության նպատակ ունի։
Նշենք, որ 8 տարի առաջ՝ 2015թ․ ապրիլի 16-ին, տեղի ունեցավ մեր համալիրի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցում էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Գազպրոմ» ՀԲԸ վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահները։
Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը իր խոսքում նշել էր, որ համալիրի հիմնարկեքի օրն այսուհետ կնշանավորվի ամենամյա ծառատունկով։ Այն դաս կլինի երեխաների համար, որոնք կսովորեն հոգ տանել շրջակա միջավայրի մասին և առօրյայում կհետևեն իրենց տնկած ծառերի աճին։