ՈՒՍՀ ռուսաց լեզվի ուսուցիչները պարգևատրվել են ՌԴ լուսավորության փոխնախարարի կողմից
Երևանի Մոսկվայի տանը կայացել է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի և Երևանի Մոսկվայի տան համատեղ ջանքերով, մասնակցել են ՌԴ լուսավորության փոխնախարար Անդրեյ Կարնեևը, ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Եվգենի Նիժնիկը, ՌԴ լուսավորության նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, հայկական կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ, աշակերտներ և ուսանողներ։
Արարողության ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ուսուցիչներ Վարդուհի Գևորգյանը և Սոֆյա Օստրոգորսկայան պարգևատրվել են պատվոգրերով՝ «Ռուսաց լեզուն մշակութային երկխոսության համար» միջազգային օլիմպիադայի հաղթողներին պատրաստելու համար։
Միջոցառման ընթացքում ՌԴ լուսավորության փոխնախարարի կողմից պատվոգրերի են արժանացել նաև օլիմպիադայում հաղթած ՈՒՍՀ 9-րդ դասարանի աշակերտներ Ռաֆայել Մովսեսյանը և Միգել Արզանյանը։