ՈՒՍՀ ուսուցիչները վարպետության դասեր են անցկացրել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ուսուցիչները վարպետության դասեր են անցկացրել «Ռուսագետների դաշինք» ակումբի անդամների համար։

Փետրվար ամսին Սանկտ Պետերբուրգում կայացած «Ձմեռային դպրոցի» շրջանակներում իրականացված վերապատրաստման ծրագիրն իր շարունակությունն է ունեցել Երևանի Ռուսական տանը, որտեղ վերապատրաստված մասնագետներն իրենց փորձով են կիսվել այլ ուսումնական հաստատությունների իրենց գործընկերների հետ։

ՈՒՍՀ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է «Ընթերցողից մինչև հետազոտող» վարպետաց դասը։

Նա նշել է, որ ուսուցչի խնդիրն է ոչ միայն սովորեցնել ընթերցել, այլև օգնել գիտակցել, վերապրել և մեկնաբանել ստեղծագործությունը։  

ՈՒՍՀ ուսուցչուհի Արմինե Վարդանյանն անդրադարձել է անդրադարձել է պատկերագիր տեքստի թեմային, որտեղ բառերը լրացվում են պատկերներով, դիագրամներով, գրաֆիկայով և այլ տեսողական տարրերով:

Նա ցույց է տվել, թե ինչպես կարող են գրաֆիկական վեպերը, կերպարների ճանապարհորդության քարտեզները, մտքի քարտեզները, ինֆոգրաֆիկան և այլ տեսողական ձևաչափերը օգնել աշակերտներին ավելի խորը ներգրավվել գրական ստեղծագործությունների մեջ։