Հոգեբանական սեմինար՝ «Մանկական հիստերիաներ: Մանկական ագրեսիա» թեմայով

Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և դաստիարակության հարցում կարևորելով մանկապարտեզ-երեխա-ծնող համագործակցությունը մեզ մոտ ծնողների համար պարբերաբար անցկացվում են հոգեբանական սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվում են երեխաներին վերաբերող ամենատարբեր թեմաները։

Սեմինարների ընթացքում ծնողները հնարավորություն են ունենում ծանոթանալ թեմայի վերաբերյալ մասագիտական մոտեցումներին, ստանալ գործնականում կիրառելի խորհուրդներ, ինչպես նաև տալ իրենց հետաքրքող հարցերը։ 

Ի դեպ,  հանդիպումների թեմաները որոշվում են, հաշվի առնելով նաև ծնողների կողմից արվող առաջարկները։

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ հերթական հոգեբանական սեմինարը, որի թեման էր «Մանկական հիստերիաներ: Մանկական ագրեսիա»։ Շուրջ երկու ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում քննարկվեցին երեխաների մոտ հիստերիաների, ինչպես նաև ագրեսիվ վարքի առաջացման պատճառները, տարիքային առանձնահատկությունները, մեծահասակի կողմից տրվող արձագանքի արդյունավետ և ոչ արդյունավետ ձևերը։ Հանդիպման ընթացքում մասնագետները նաև պատասխանեցին ծնողների հարցերին։