Վոլեյբոլային տոնական օրերի ավարտը

Ավարտվեցին վոլեյբոլային տոնական օրերը Երևանում, որը բարձր մակարդակով կզամակերպվեց ու իրականացվեց մեր համալիրի Մարզաառողջարարական կենտրոնի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող դահլիճում։

Եվրոպայի Մ18 տարեկանների առաջին փուլի առաջնության չեմպիոն դարձավ Լեհաստանի թիմը, երկրորդ տեղում Ռուսաստանի թիմն էր, երրորդում՝ Ուկրաինայինը:

Առաջնության պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար՝ Կարեն Գիլոյանը, ՀՎՖ նախագահ՝ Հրաչյա Մուրադյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» տնօրեն՝ Ալեքսանդր Գրիգորյանը, Էսկո Ֆարմ ընկերության նախագահ՝ Աշոտ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բաժնի պետ՝ Արթուր Սեդրակյանը:

Առաջնության պատվավոր հյուրերը պարգևատրեցին մրցանակակիր թիմերին, լավագույն խաղացողներին, լավագույն մրցավարներին, ինչպես նաև ՀՎՖ կողմից հատուկ մրցանակներ հանձնվեցին առաջնության պատվավոր հյուրերին։