Մեր լոգոպեդները վերապատրաստում են ուսուցիչներին
Օրերս մեր կրթահամալիրի լոգոպեդներ մ․գ․թ․ Աննա Չարչյանի և Մադլեն Մինասյանի կողմից կազմակերպվեց տեղեկատվական, ճանաչողական, գործնական սեմինար՝ նախատեսված տարրական դպրոցի ուսուցիչների համար: Սեմինարի նպատակն էր ծանոթացնել երեխաների՝ հաճախ հանդիպող խոսքի խանգարումներին, դրանց առաջացման պատճառներին: Սեմինարի ընթացքում անդրադարձ արվեց խոսքի խանգարումների շտկման նպատակով կիրառվող մի շարք գործնական տեխնիկաներին՝ ուղղված մոտորիկայի, շնչառության, հնչույթային լսողության զարգացմանը, բառապաշարի, խոսքի քերականական կառույցի, կապակցված խոսքի զարգացմանը, որոնց կիրառմանն իրենց անմիջական մասնակցությունն ունեցան ուսուցիչները: