ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաներին հիմնարկի հանրակրթական դպրոցում արտոնյալ պայմաններով ներգրավելու գործընթացը։

Ըստ այդմ, հիմնարկը կազմակերպում է դպրոցի հնարավորություններին համապատասխան՝ դասարաններում առկա թափուր տեղերի հաշվառմամբ, առավելագույնը 20 (1-3-րդ դասարաններում և 5-րդ դասարանում՝ 1-ական, իսկ 4-րդ և 6-12-րդ դասարաններում՝ 2-ական) սովորողի քանակով այն երեխաների ընդունելություն, որոնց ծնողերից մեկը կամ ծնողները զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում, կամ ովքեր երկկողմանի ծնողազուրկ են։

Ընդ որում, հիմնարկի հանրակրթական դպրոց ընդունվող հիշյալ երեխաների մասով «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը ուսման վարձավճար (մեկ ուսումնական տարվա համար՝ 2,070,000 ՀՀ դրամ) չի գանձելու և կրթական ծառայությունները մատուցվելու են անհատույց:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հիմնարկի հանրակրթական դպրոց ընդունվելու ցանկություն հայտնած երեխաների կրթության իրավունքի պատշաճ ապահովման տեսանկյունից և ըստ դրա՝ հիմնարկի հանրակրթական դպրոցում վերջիններիս ուսումնառությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար կարևոր է նշված երեխաների՝ կրթության բովանդակության ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխանելու և ունեցած գիտելիքներով դպրոցի համապատասխան դասարաններում սովորողներից էականորեն չտարբերվելու հանգամանքի պարզումը։

Հիմնարկի հանրակրթական դպրոց ընդունվելու համար դիմումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ։