Մեր մանկապարտեզը վերազինվել է նոր մարզասարքերով
Ուսումնա-սպորտային համալիրի մանկապարտեզը վերազինվել է նոր՝ ժամանակակից և ֆունկցիոնալ մարզասարքերով։
Մարզասարքերը նախատեսված են նախադպրոցական տարիքի երեխաների համար, որոնք հնարավորություն են տալիս կատարել երեխաների տարիքին և մկանախմբերի զարգացմանը համապատասխան վարժություններ, ընտրել թույլատրելի բեռնվածություն։
Մեր մանկապարտեզում բոլոր տարիքային խմբերում ֆիզդաստիարակության դասերը անցկացվում են շաբաթական երկու անգամ, 15-25 րոպե տևողությամբ` կախված տարիքային խմբից։
Մարզվելիս կարևոր է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները, անհատական մոտեցումը յուրաքանչյուր երեխային, ինչն էլ ավելի է զարգացնում սերը դեպի սպորտն ու առողջ ապրելակերպը։
Նշենք, որ Ֆիզիկական վարժությունները երեխաներին դարձնում են ավելի առողջ, դիմացկուն, ամրցանում են իմունային համակարգը։
Ֆիզիկական ակտիվությունը դրական է անդրադառնում նաև երեխաների մտավոր զարգացմանը։ Երեխայի մոտ ձևավորվում է արագ կողմնորոշվելու ունակությունը, բարձրանում է ինքնակազմակերպվածության մակարդակը։