ՏՀՏ գործիքների կիրառումը տարրական դպրոցի ուսուցման գործընթացում

Քանի դեռ մեր աշակերտներն անհամբեր սպասում են դպրոց գալուն, մեր ուսուցիչները պատրաստվում են նոր ուսումնական տարվան, սովորելով և նոր կոմպետենցիաներ ձեռք բերելով վերապատրաստումների միջոցով:

 

 

Կարևորելով ՏՀՏ գործիքների նշանակությունն ու կիրառումը կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման գործում, մեր կրթահամալիրը նախաձեռնեց վերապատրաստման գործընթաց տարրական դպրոցի ուսուցիչների համար:

 

 

 

 

Եվ ինչպես տարրական դպրոցի ուսումնական աշխատանքների պատասխանատու Աննա Ալեքսանյանն է նշում. «Ուսուցչի մասնագիտական կատարելագործումը ոչ միայն պարզապես քայլ է դեպի զարգացում, այլև՝ դեպի 21-րդ դարի աշակերտին համապատասխանություն: Աշակերտի ներքին հնարավորությունների բացահայտումը, դրսևորումն ու զարգացումը ինքնահոս ընթացող գործընթացներ չեն: Այդ գործընթացները հնարավոր և իրական կարող են դառնալ ուսուցչի նպատակաուղղված աշխատանքի և տեղին ընտրված գործիքների շնորհիվ: Իսկ այսօրվա՝ 21-րդ դարի աշակերտի հետ աշխատանքը պահանջում է բազմաթիվ ու բազմաբնույթ գործիքների տիրապետում ու կիրառում»: