«Tête-à-tête մեր սաների հետ»․ Անահիտ Կոկանյան

-Կպատմե՞ս մեզ քո մասին հինգ բառով։

-Աշխույժ,ժպտերես,բարեսիրտ,նպատակասլաց,խելացի:

-Խի՞ստ են ծնողներդ։ Հասմարու՞մ ես նրանց քո ընկերը։

-Չափի մեջ խիստ են և, միանշանակ, նրանք իմ ընկերներն են:

-Եթե նորից ծնվեիր, ո՞ր երկրում կուզեիր ծնվել։ Ինչու՞։

-Կարծում եմ Գերմանիայում, որովհետև ավելի մոտ կլինեի երազանքիս:

-Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին։

- Կարևորում եմ, որ լինեն անկեղծ, բարի,հանդուրժող և հարգալից։

-Եթե լիներ հնարավորություն ունենալ գերբնական կարողություն, ո՞րը կլիներ քո ընտրությունը։

-Կարողանալ կարդալ մարդկանց մտքերը։

-Ի՞նչ խորհուրդներ են քեզ տալիս ծնողներդ։

-Միայն օգտակար խորհուրդներ։

-Ո՞րն է քո սիրելի գիրքը։

-«Ծերունին և ծովը»։

-Ունե՞ս նախընտրելի ուտեստներ։

-Իհարկե։

-Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։

-Վայելում եմ ազատ ժամանակս։

-Ի՞նչ ես որոշել դառնալ։ Ինչու՞ ես ընտրել հենց այդ մասնագիտությունը։

-Բժշկուհի, քանի որ մանկությանս երազանքն է։

-Կա՞ մի միտք, որը քեզ առաջնորդում է կյանքում։

-Երբեք չհանձնվել։