«Tête-à-tête» մեր սաների հետ․ Սամվել Մելիքյան
-Կպատմե՞ս մեզ քո մասին հինգ բառով։
-Ուժեղ, խելացի, ուրախ, բոյով, լավ։
-Խի՞ստ են ծնողներդ։
-Մայրիկս խիստ է, հայրիկս՝ ոչ։
-Համարո՞ւմ ես նրանց քո ընկերը։
-Այո։
-Եթե նորից ծնվեիր, ո՞ր երկրում կուզեիր ծնվել։ Ինչո՞ւ։
-Հայաստանում, որովհետև ամենալավ երկիրն է։
-Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին։
-Լավ հատկանիշներով։
-Եթե լիներ հնարավորություն, ունենալ գերբնական կարողություն, ո՞րը կլիներ քո ընտրությունը։
-Ես կուզեի ունենալ «սուպեր ուժ», ու աչքերիցս կայծակ դուրս գար։
-Ի՞նչ խորհուրդներ են քեզ տալիս ծնողներդ։
-Խելոք մնամ և լավ սովորեմ։
-Ո՞րն է քո սիրելի գիրքը։
-Հանելուկների գիրքը:
-Ունե՞ս նախընտրելի ուտեստներ։ Որո՞նք են։
-Կարտոֆիլ, ֆրի, խորոված ձուկ։
-Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։
-Խաղում եմ կրիայիս հետ։
-Ի՞նչ ես որոշել դառնալ։
-Դեռ չեմ որոշել։
-Կա՞ մի միտք, որ քեզ առաջնորդում է կյանքում։
-Չունեմ այդպիսի միտք։