Այց Հայաստանի բնության պետական թանգարան
Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն՝ աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Հակոբյանի հետ միասին, այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանությանը, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ(էնդեմիկ) ներկայացուցիչներին, Հայաստանի բույսերի և կենդանիների կարմիր գրքերին։ էքսկուրսիայի սկզբում աշակերտները դիտեցին ճանաչողական ֆիլմ «Խոսրովի անտառ» արգելոցի անգղների պահպանության վերաբերյալ, իսկ հետո մեծ ոգևորությամբ լսեցին նաև մյուս թռչունների և կենդանիների, սողունների, միջատների մասին, դիտեցին խրթվիլակները։
Էքսկուրսիայի ավարտին իններորդցիներն ամրապնդեցին «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները Հայաստանի հողային ֆոնդի, լանդշաֆտների, կենդանական և բուսական աշխարհի և դրանց պահպանության՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների կարևորության վերաբերյալ։